close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքացին ոչ սթափ վիճակում հրդեհել է բնակարանը

Հասարակություն

23 Հունիսի 2018, 12:05
 Քաղաքացին ոչ սթափ վիճակում հրդեհել է բնակարանը

Հունիսի 22-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի 3-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում (բնակիչը ոչ սթափ վիճակում հրդեհել է այն):

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:42-ին, մարվել` 23:54-ին:

Մասամբ այրվել է խոհանոցի կահույքը, իսկ պատերը (10 քմ) ջերմահարվել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակիչը (Ի. Հ., 1955 թ.) բնակարանից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Վերջինս, գտնվելով ոչ սթափ վիճակում, հրաժարվել է հոսպիտալացումից:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica