close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանվել Գրիգորյանին խոշտանգում են. փաստաբան

Իրավունք

22 Հունիսի 2018, 13:03
 Մանվել Գրիգորյանին խոշտանգում են. փաստաբան

Այսօր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է խոշտանգում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկը` Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով` պետական լիազոր մարմինները, առանց քննության առնելու անձի` հիվանդություններ ունենալու փաստը, նրան վերցրել են արգելանքի տակ, ինչը միջազգային իրավանորմով դասվում է պետությա կողմից կատարվող անմարդկային ծանր հանցագործությունների շարքը և կոչվում է անձի խոշտանգում: Ըստ փաստաբանի` խոշտագում ասելով` չպետք է հասկանալ միայն քառատելը կամ տանջելը:

«Եթե մարդը հիվանդ է, և այդ հիվանդությունը թույլ չի տալիս նրան կալանք կրել, դա արդեն խոշտանգում է: Իմ պաշտպանյալի մոտ քաղցկեղի ինչ-որ աստիճան կա և շաքարային դիաբետ, դա ուղղակի բավարար է, որ անձը կալանքի հետ կապված ունենա խնդիրներ»,- ասաց նա:

Վկայակոչելով ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներից մեկը` Բաղդասարյանը նշեց, որ եթե անձը հայտարարում է, որ ինքը հիվանդ է, փաստաբանը դրա վերաբերյալ միջնորդություն չի անում, տվյալ լիազոր մարմինը պետք է ճշտի` անձը ճի՞շտ է ասում, թե՞ ոչ: Փաստաբանը հայտնեց, որ իր մյուս գործընկերները դատարանում ներկայացրել են  Գրիգորյանի հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի անձին և նրա կատարած ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հանրային արձագանքին` Բաղդասարյանն ասաց, որ այդ կապակցությամբ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաստաբանը հորդորեց վարչապետին` հրապարայակային հանդես գալ և կոչ անել ժողովրդին` դադարեցնել տարաբնույթ հաշվեհարդարների կոչերը Մանվել Գրիգորյանի և նրա մերձավորների նկատմամբ: Բացի այդ` հրապարակայնորեն դիմել իրավապահներին` կատարելու օբյեկտիվ քննություն, և եթե կապացուցվի անձի կամ անձանց մեղքն այդ զազրելի հանցագործության մեջ, պատժել օրենքի ողջ խստությամբ: Բաղդասարյանի հորդորով` վարչապետը պետք է հանձարարի, որպեսզի Մանվել Գրիգորյանի հիվանդությունների վերաբերյալ տան բժշկական օբյեկտիվ եզրակացություն:

Փաստաբանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը զրպարտել է իր պաշտպանյալին: «Հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը: Կոչ եմ անում հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է զրպարտության փաստով դիմեն դատարան` փաստաբանը պատասխանեց. «Ես ակնկալում եմ, որ պարոն վարչապետն իր դիրքորոշումը կհայտնի, իսկ չհայտնելու դեպքում մենք մեր գնահատականը կտանք, ինչո՞ւ չէ, նաև օրենքով սահմանված կարգով կդիմենք դատական պաշտպանության»:

Նա միաժամանակ կոչ արեց վարչապետին` հրապարակային հայտարարել, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններին չահաբեկեն, չվիրավորեն, չնույնացնեն իրենց պաշտպանյալի հետ և այլն:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica