close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2018
+22°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր

Հասարակություն

22 Հունիսի 2018, 11:30
 Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով եղավ  Վահան և Դրախտիկ  գյուղերում:

Մարզի ղեկավարը ծաղիկներ խոնարհեց  Վահանի ինքնապաշտպանական մարտերում և Արցախյան ազատամարտում  զոհված քաջորդիների շիրիմներին:  Այնուհետև Իշխան Սաղաթելյանը  զրուցեց բնակիչների հետ, քննարկեց նրանց մտահոգող անձնական բնույթի  խնդիրներ: Մարզպետը   խոսեց համայնքային մի շարք  առաջնահերթ ձեռնարկների մասին:

«Հիմա մենք միասին կընտրենք այն տարածքը, որտեղ կկառուցվի մանկական խաղահրապարակ: Շատ ցանկալի կլինի, որ վահանցի մանուկները ժամանցի ու զվարճանքի տեղ ու հնարավորություն ունենան»,-հավաստեց մարզի ղեկավարը: Ընտրությունը կանգ առավ Պանթեոնին հարակից տարածքի վրա, որտեղ էլ առաջիկայում կկառուցվի մանկական խաղահրապարակը:

Իշխան Սաղաթելյանն այցելեց նաև Վահան գյուղի ֆերմերային տնտեսություններից մեկում գործող կաթի վերամշակման արտադրամաս և սպանդանոց, որտեղ տեխնիկական վերազինման որոշակի խնդիր կա: Այստեղ ևս մարզպետը խոստացավ իր հնարավորությունների սահմաններում ցուցաբերել  համապատասխան աջակցություն:

Դրախտիկ  համայնքում Գեղարքունիքի մարզպետը այցելեց  արարողությունների սրահ, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի և Շողակաթ համայնքի համաֆինանսավորման հաշվին:

Իշխան Սաղաթելյանը Դրախտիկում հասցրեց ծանոթանալ նաեւ  «Երազանքի գյուղ»  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված զբոսաշրջային հյուրատուն-կենտրոնի աշխատանքներին ու ապագա ծրագրերին:

«Դրախտիկ համայնքի խնդիրները այսուհետ կլինեն մեր ուշադրության կենտրոնում: Մեկ տարի հետո այս համայնքի բնակիչները կզգան դրական տեղաշարժ: Կարվի հնարավորը, գյուղում  ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը և տուրիզմը զարգացնելու համար» - նշեց մարզպետ  Իշխան Սաղաթելյանը: 

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական բաժին

Բակում գյուրզա են գտել
18 Հուլիսի 2018, 11:55 Բակում գյուրզա են գտել

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica