close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2018
+28°
+30°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում. «Հրապարակ»

Հասարակություն

22 Հունիսի 2018, 10:09
 Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում. «Հրապարակ»

«Հրպարակ»-ը գրում է. «Երեկվանից ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Մանվել Գրիգորյանի և որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատների մոտ: Բանն այն է, որ Էջմիածնում կան մարդիկ, որոնք ուզում են վրեժխնդիր լինել, քարեր են նետել նրանց տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին:

Ի դեպ, որոշ տեղեկություններով, գեներալի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում՝ որդիների և կնոջ միջև։ Որդիները Նազիկին մեղադրել են, որ իր պատճառով է հայրն այսօր հայտնվել նման վիճակում:

Երեկ տեղեկացանք նաև, որ Մանվել Գրիգորյանին պատկանող Էջմիածին-Երևան տաքսիների գծի վարորդներն անհնազանդություն են դրսևորել և գիծը նայողներին ասել են, որ իրենք այլևս ազատ քաղաքացիներ են ու չեն պատրաստվում գծի փող տալ: Բայց ընտանիքին պատկանող Զվարթնոցի գազալցակայանը երեկ վերսկսել է աշխատանքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica