close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն դրամ է հափշտակել. ոստիկանություն

Իրավունք

21 Հունիսի 2018, 20:56
 «Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն  դրամ է հափշտակել. ոստիկանություն

Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում նախօրեին կատարված հատուկ գործողությունների արդյունքներով:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության պետության կարիքների համար և երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջև 30-70, 50-50 և 10-90 տոկոսային հարաբերակցությամբ:

Բացի այդ, 2017թ. կնքված պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը գանձած գումարների 10 տոկոսը մատուցվող ծառայությունների համար հատկացրել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Նույն պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը պարտավորվել է նաև ընկերությանն ամբողջությամբ հատուցել մատուցված ծառայությունների ծախսերը: Ըստ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ներկայացրած հաշվետվությունների՝ նախնական տվյալներով պարզվել է նաև, որ ստեղծված համակարգերի սպասարկումը իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլիփս» ընկերության հետ՝ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ:

Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017թ. փետրվարից 2018թ. հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն: Արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ»  և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:

Ոստիկանները տվյալներ ունեն, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարվել նաև նախկինում, որոնց հետևանքով պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները քննությամբ պարզվում են:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica