close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանվել Գրիգորյանի փաստաբանը սպառնալիքներ է ստանում

Իրավունք

21 Հունիսի 2018, 15:53
 Մանվել Գրիգորյանի փաստաբանը սպառնալիքներ է ստանում

Կալանքի տակ գտնվող ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ու նրա ընտանիքի անդամներն արդեն մի քանի օր է` համացանցում սպառնալիքներ են ստանում: Արսեն Մկրտչյանը  Yerkir.am-ին հայտնեց, որ այդ հարցով արդեն դիմել է իրավապահներին:

«Իմ տղային, իմ աղջկան գրում են, թե` սպանելու ենք, մորթելու ենք, դուք թուրքի եք պաշտպանում, խի՞ եք պաշտպանում, և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը:

Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ անգամ արտերկրից իր բարեկամներն են զանգահարում և հորդորում հրաժարվել այս գործից: «Ասում են` նրան չի կարելի պաշտպանել, բայց դա ինձ, անկեղծ ասած, այնքան էլ չի հուզում. ինչ էլ լինի, ես շարունակելու եմ իրականացնել Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով` մարդկանց իրավագիտակցության ցածր մակարդակն է պատճառը, որ փաստաբանին հաճախ նույնացնում են իր պաշտպանյալի հետ:

Արսեն Մկրտչյանը հայտնեց նաև, որ Մանվել Գրիգորյանի հետ ծանոթացել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, և ինքն էլ է Արցախում օգտվել ԵԿՄ-ի կողմից հատկացված` զինվորին հասանելիք սննդից: Ըստ փաստաբանի` եթե պարզվի, որ այդ սնունդը յուրացված է, նախատեսված քանակի սնունդ իրեն չի հասել, կստացվի` ինքն այս գործով տուժող է, իսկ դա փաստաբանին վարույթից հեռացնելու հիմք է:

«Ապրիլին ինձ հետ Արցախում եղած զինվորներից մեկն ինձ գրել է, թե` ո՞նց ես պաշտպանում Մանվելին, նա գողացել է իմ ու քո բաժին տուշոնկան: Ես հիմա հրապարակային ասում եմ, որ եթե դա քննությամբ պարզվի, կնշանակի` այդ զինվորն էլ է տուժող»,-ասաց նա` հավելելով, որ ինքը նույնպես շատ է ուզում, որպեսզի իրականությունը պարզվի:

Նշենք, որ փաստաբանների նկատմամբ հանրային ճնշումներին երեկ անդրադարձել էր նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Մեր հասարակության մի հատվածը շատ հաճախ փաստաբանին նույնացնում է իր վստահորդի հետ: Ցավոք, վստահորդների հետ իրենց նույնացնելու դեպքեր են արձանագրվել նաև փաստաբանների կողմից: Այս երևույթը, հատկապես զգայուն քրեական գործերով, փաստաբանին ճնշումների թիրախ է դարձնում»,- գրել էր նա` փաստաբաններին հորդորելով համարձակ և անկաշկանդ կատարել փաստաբանի մասնագիտական աշխատանքը՝ ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով և Փաստաբանի վարքագծի կանոնագրքով:

Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica