close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2018
+22°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես Փաշինյանը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, մենք էլ չենք ստորագրելու կուսակցությունից հեռանալու դիմումը. Մարուքյան

Քաղաքական

21 Հունիսի 2018, 14:41
 Ինչպես Փաշինյանը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, մենք էլ չենք ստորագրելու կուսակցությունից հեռանալու դիմումը. Մարուքյան

Կուսակցության դիրքորոշումը համընկնում է վարչապետի դիրքորոշման հետ, որ Մանե Թանդիլյանը շարունակի պաշտոնավարել. խորհրդարանում լրագրողներին ասաց Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Այնպես, ինչպես Փաշինյանը չի ստորագրել Մանե Թանդիլյնաի հրաժարականի դիմումը, մենք էլ չենք ստորագրելու կուսակցությունից հեռանալու մասին դիմումը»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ կուտակային կեսանթոշակային համակարգի վերաբերյալ իրենց հայտարարությունները շարունակում են մնալ ուժի մեջ։  «Համակարգի բարեփոխումների էջը փակված չէ։ Մենք շարունակելու ենք դրա շուրջ քննարկումները։ Օրենքի նախագծի փաթեթ կներկայացվի խորհրդարան։ Ամեն բան անելու ենք, որ համակարգը քաղաքացիների պահանջներին բավարարի։ Գիտենք, որ շատ մարդիկ շարունակում են դեմ մնալ համակարգին, բայց այս պահին ցայտնոտի մեջ ընկել, որ օրենքը ուժի մեջ է մտնում, պետք չէ։ Միակ լուծումը սա էր, բայց մենք շարունակում ենք աշխատել»,- հավելեց Մարուքյանը։

Բակում գյուրզա են գտել
18 Հուլիսի 2018, 11:55 Բակում գյուրզա են գտել

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica