close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննադատում ենք տարածքներին կցված ռեյտինգայինը, համապետական ռեյտինգայինին կողմ ենք. Էդմոն Մարուքյան

Քաղաքական

21 Հունիսի 2018, 14:31
 Քննադատում ենք տարածքներին կցված ռեյտինգայինը, համապետական ռեյտինգայինին կողմ ենք. Էդմոն Մարուքյան

Հայտնել էինք, որ ԱԺ-ում ընթացել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին դռնփակ նիստը:

Նիստի ավարտից հետո ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սա նախնական աշխատանքային հանդիպում էր: «Մենք որոշեցինք՝ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին: Մինչ այդ կուսակցությունները կներկայացնեն իրենց մոտեցումը ԸՕ փոփոխության վերաբերյալ»,- ասաց նա:

Մարուքյանը շեշտեց, որ իրենց առաջարկներն ակնհայտ են, դրանք կառավարության ծրագրի մեջ են:

Հարցին` այսօր առաջարկներ չե՞ն հնչել, նա պատասխանեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է, թե ինչպես պետք է խումբն իր աշխատանքները կանոնակարգի: «Սա աշխատակարգային հանդիպում էր, բովանդակային հարցեր ենք քննարկվել»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգը հանելուն, ապա նա նշեց, որ մտահոգություն կա, որ հնարավոր է մարզային ներկայացվածությունը տուժի, ունենանք միայն Երևանի խորհրդարան: «Դրա համար, եթե ընդունվի հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ, պետք է կուսակցությունները բեռն իրենց վրա վերցնեն և այնպես ցուցակները կազմեն, որ մարզերի ներկայացվածություն լինի: Մյուս տարբերակը կարող է համապետական ռեյտնինգայինը լինել: Այն ռեյտինգայինը, որը մենք քննադատում ենք, տարածքներին կցված ռեյտինգայինն է»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ համապետական ռեյտինգային տարբերակն առաջարկում է ՀՅԴ-ն:

Կառավարության նիստն` ուղիղ
15 Նոյեմբերի 2018, 11:10 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica