close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահն իր արտերկրյա այցերը համաձայնեցրել է վարչապետի հետ

Քաղաքական

21 Հունիսի 2018, 13:24
 Նախագահն իր արտերկրյա այցերը համաձայնեցրել է վարչապետի հետ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի, ինչպես նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին «Արմենպրես»-ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանն ամբողջությամբ: 

«Արմենպրես» - Հունիսի 18-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպումների նպատակով մեկնել է արտերկիր եւ պատրաստվում է պաշտոնական ձևաչափով մի շարք հանդիպումներ ունենալ Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում: Արդյո՞ք այս այցերը համաձայնեցված են ՀՀ վարչապետի հետ:

Արման Եղոյան - ՀՀ Սահմանադրության 146 հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ պետության արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ Կառավարությունը եւ հետեւաբար յուրաքանչյուր պետական պաշտոնյայի արտաքին քաղաքական գործունեություն պետք է համաձայնեցված լինի կառավարության, նրա ղեկավարի՝ ՀՀ վարչապետի հետ եւ տեղի ունենա նրա համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Հայաստանի Հանրապետության նախագահի՝ արտաքին քաղաքականության հետ առնչություն ունեցող այցերը պետք է դիտարկել հենց վերը նշված համատեքստում: 

«Արմենպրես» - Վերջին օրերին Ազգային Ժողովում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ: Բայցևայնպես փոփոխությունների նախագիծն ընդունվեց, ինչպես ասվեց, քննարկումների և կոմպրոմիսի միջոցով: Կպարզաբանեի՞ք, թե ինչ կոմպրոմիսների մասին է խոսքը: 

Արման Եղոյան - Տվյալ օրենսդրական փոփոխության գործընթացում կառավարության գործողությունների տրամաբանությունը որեւէ փոփոխություն չի կրել եւ օրենքը ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե: Համենայնդեպս կառավարությունը որեւէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետեւ նման կոմպրոմիսի կարիք չի տեսել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica