close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շատ ուրախ եմ, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել. Լենա Նազարյան

Քաղաքական

21 Հունիսի 2018, 13:10
 Շատ ուրախ եմ, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել. Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը շատ ուրախ է, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ՝ այս կարճ ժամանակահատվածում նա արդեն կարողացել է շատ հարցեր կարգավորել նախարարությունում, ունի շատ ծրագրեր: Հուսով եմ, որ հնարավորություն կտրվի դրանք իրականացնելու»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, սակայն վարչապետը չի ստորագրել այն: Այսօր կառավարության նիստում Փաշինյանը նշել էր, որ ինքը չի ընդունել Թանդիլյանի հրաժարականը: Մանե Թանդիլյանն էլ ասել էր, որ իր հրաժարականի պատճառն իսկապես կուտակային կենսաթոշակային համակարգի սկզբունքների հետ եղած անհամաձայնությունն է եղել, ուստի, շարունակելով պաշտոնավարել, ինքը պատասխանատվություն է վերցնում մեծացնել համակարգի նկատմամբ հուսալիությունը` մշակելով նոր նախագիծ: «Ես պատրաստ եմ շատ կարճ ժամանակում ներկայացնել նոր նախագիծ: Կուտակայինից բացի, շատ խնդիրներ կան լուծելու»,- ասել էր նա:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica