close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախարարներն իրենք են խնդրում, որ առաջինն իրենց նախարարություններից սկսենք ստուգումները. Դավիթ Սանասարյան

Քաղաքական

21 Հունիսի 2018, 13:05
 Նախարարներն իրենք են խնդրում, որ առաջինն իրենց նախարարություններից սկսենք ստուգումները. Դավիթ Սանասարյան

Այսօր` կառավարության նիստից հետո, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն անդրադարձավ ստուգումների ընթացքին: Նա հայտարարել էր, որ առաջինը սկսելու են ՊՆ-ից:

Սանասարյանի խոսքով` ստուգումների պրոցեսում որևէ դեր չի կարող խաղալ այն, թե այս կամ այն նախարարն իրենց ընկերն է, թե` ոչ: «Աննախադեպ բան եմ ասում, բայց նախարարներն իրենք են խնդրում, որ առաջինն իրենց նախարարություններից սկսենք ստուգումները»,- ասաց նա:

Ըստ Սանասարյանի` տարբեր պետական մարմիններ տարբեր ժամանակահատվածներում շարունակ մսխել են պետական միջոցները, հիմա պետք է դրա վերջը տան:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք հանձնել է իր ունեցվածքի մասին հայտարարագիրը, նա պատասխանեց. «Ներկայացնելու եմ իմ հայտարարագիրը, որի բոլոր տողերում զրո է: Չունեմ սեփականություն, վերջին ամիսներին գործ չեմ ունեցել: Այսուհետ էլ ապրելու եմ աշխատավարձով»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica