close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+21°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.80
GBP1637.73
EUR1562.73
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սեքյուրիթի դրիմ»-ում ստուգումները պայմանավորված են չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններով. Օսիպյան

Իրավունք

21 Հունիսի 2018, 12:50
 «Սեքյուրիթի դրիմ»-ում ստուգումները պայմանավորված են չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններով. Օսիպյան

Կառավարության նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարցին, թե ինչի՞ հետ են կապված «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում սկսված ոստիկանական գործողությունները, Օսիպյանը պատասխանեց, որ օպերատիվ տվյալներ ունեն չարաշահումների մասին, և որ այդ ստուգումների վերաբերյալ ոստիկանությունն այսօր հայտարարություն կտարածի:

Հարցին, թե ձերբակալություններ կլինե՞ն, ոստիկանապետը պատասխանեց, որ ընթացքը ցույց կտա:

Ըստ Օսիպյանի` ոստիկանությունը և ԱԱԾ-ն առաջնորդվում են օրենքներով, որոշումներով, Սահմանադրությամբ, օպերատիվ տեղեկություններով:

Լրագրողների դիտարկմանը, թե այլևս  քիչ է հաղորդակցվում իրենց հետ, Օսիպյանը պատասխանեց․ «Դա պայմանավորված է նրանով, որ որոշ օգտատերեր քննադատում են, թե ավելի շատ ասուլիսներ եմ տալիս, գործով չեմ զբաղվում»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica