close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատրաստ եմ շարունակել պաշտոնավարել. Մանե Թանդիլյանը մտափոխվել է

Քաղաքական

21 Հունիսի 2018, 12:37
 Պատրաստ եմ շարունակել պաշտոնավարել. Մանե Թանդիլյանը մտափոխվել է

Հարգելի հայրենակիցներ

Ինչպես գիտեք, իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման կարևորությունն ու հրատապությունը:

Այս ընթացքում` այդ թվում հրաժարական տալուց հետո, արել եմ հնարավոր ամեն բան առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում: Հրաժարական տալուց հետո, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը, որը ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միևնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը և այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը: Գիտակցելով, որ կուտակայինի հարցի լուծման համար մենք չենք կարող տրամադրել երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ, քանի որ մնացած ոլորտների խնդիրները ոչ պակաս կարևոր են և հրատապ, հետևաբար, հարցի վերաբերյալ բարեփոխումները իրականացվելու են առավելագույնս սեղմ ժամկետներում, մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:

Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից: Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ ինչպես այս մեկ ամսվա ընթացքում, առաջիկայում էլ չեմ պատրաստվում կենտրոնանալ այս խնդրի վրա և պատրաստ եմ ամբողջ ներուժս դնել ինձ վստահված լիազորությունների շրջանակներում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ:

Հարգանքով` Մանե Թանդիլյան

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica