close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում իրականացված վարչական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն

Իրավունք

20 Հունիսի 2018, 23:15
 «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում իրականացված վարչական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն

Ս․թ․ հունիսի 20-ին «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանին պաշտոնից ազատման, ինչպես նաև նրան հրաժարական ներկայացնելու պահանջի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը շարունակում է պաշտոնավարել և ազատման դիմում չի ներկայացրել։

Միաժամանակ հայտնում ենք, որ հունիսի 20-ին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ամատունի Վիրաբյանի հետ, մտահոգություններ հայտնել և բացատրություններ պահանջել վարչական վարույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների, մասնավորապես՝ որոշ փաստաթղթերի կեղծման փաստերի կապակցությամբ։ 
Ազգային արխիվի տնօրենը իրականացված խախտումների վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել, ավելին՝ գրավոր բացատրության մեջ ընդունել է, որ իր կողմից կատարվել են մի շարք փաստաթղթերի կեղծումներ, արգելվել է որոշ քաղաքացիների օգտվել արխիվային նյութերից, սահմանված ժամկետում չի ներկայացվել աշխատանքային պայմանագրով նախատեսված Ազգային արխիվի գործունեության հնգամյա ծրագիրը։ Կից ներկայացվում է գրավոր բացատրությունից հատված։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն  Պապիկյանի՝  2018թ․ մայիսի  23-ի  №142-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների և ձեռք բերված նյութերի հիման վրա պարզվել է, որ Ազգային արխիվի տնօրենի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով՝ նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական հանցագործության մասին հաղորդմանը սահմանված կարգով ընթացք տալու խնդրանքով։

 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica