close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուղնախարարը քննարկել է մարզերում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

Տնտեսական

20 Հունիսի 2018, 23:07
 Գյուղնախարարը քննարկել է մարզերում իրականացվող  գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր կազմակերպել էր հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում իրականացվող  գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, աշնանացանի նախապատրաստման գործընթացին, մարզերում գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավմանը, ցանքատարածությունների ավելացմանը, մթերումների արդյունավետ կազմակերպմանն ու մթերման գների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի իրացմանը և արտահանումների խթանմանը: Անասնաբուծության ոլորտում ընդգծվել է հատկապես անասնաբուժական ծառայությունների բարելավման և համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման կարևորությունը:

Մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուները մի շարք առաջարկներ են ներկայացրել պետական աջակցությամբ իրականացվող ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերի շուրջ: Միաժամանակ նրանք հույս են հայտնել, որ վերոնշյալ ծրագրերի բարելավումը թույլ կտա ոչ միայն թեթևացնել ներկա շահառուների վարկային բեռը, այլև ընդարձակել շահառուների շրջանակը:
Քննարկվել են նաև գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման նոր մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև ոլորտում ներգրավված անձանց բարեկեցության ապահովմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica