close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+27°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳ նախարարը խոսել է «օլիգարխ» դպրոցների գործելաոճի մասին

Հասարակություն

20 Հունիսի 2018, 22:41
 ԿԳ նախարարը խոսել է «օլիգարխ» դպրոցների գործելաոճի մասին

Այսօր իր ֆեյսբուքյան էջում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Չեխովի դպրոցին: Նախարարի խոսքով` տարիներ շարունակ որոշ դպրոցներ ունեցել են դաշտում արտոնություններ, այսինքն որոշ մարդիրկ առանց արտոնագրի կարողացել են գործել դաշտում: Հիմա համապատասխան կառույցները, որոնք այս տարիների ընթացքում «վերևներից» զանգերի պատճառով հնարավորություն չեն ունեցել կատարել իրենց գործառույթը, հիմա անցել են աշխատանքի:

«Երեկ ինձ զեկուցել են, որ Չեխովի անվան 55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա: Վերջերս են սկսել դիմել լիցենզիայի համար, բայց մերժվում են, որովհետև դպրոցը չունի նաև համապատասխան պայմաններ: Լիցենզիան նախատեսված է 710 աշակերտի համար` տարրական կրթության դեպքում,  բայց ստուգումների ժամանակ պարզվել է, որ դպրոցն ունի ավելի քան 900 աշակերտ: Լիցենզավորման վարչությունը մերժել է լիցենզիան 1-4 դասարանների համար: Կամ դպրոցը պետք է շտկի իր պայմանները, կամ կկանգնի խնդիրների առաջ: Այսպիսի «օլիգարխ» դպրոցները, որոնք ունեցել են իշխանությունների աջակցությունը կամ ստվերային հովանավորչությունը, լիցենզիայից դուրս ավել աշակերտներ են ներգրավել»,- ասաց նախարարը` հավելելով, որ աշակերտներ ներգրավելու միջոցով, ըստ էության, այդ «օլիգարխ» դպրոցները մրցակցությունից դուրս էին թողում մնացած դպրոցներին:

Նախարարը այդպիսով կարևորեց դպրոցների միջև արդար պայմանների, խաղի հավասար կանոնների, դպրոցների միջև հավասար հնարավորություների կարևորության մասին: Նա դիմեց այն դպրոցների տնօրեններին, որոնք տուժել են այդպիսի «օլիգարխ» դպրոցների գործելաոճի արդյունքում, դիմեն իրենց: «Որևէ մեկը իրավունք չունի առանց լիցենզիայի իրականացնել կրթական ծրագրեր, մանավանդ եթե դա վերաբերում է տարրական դասարաններին:

Եղանակն՝ առաջիկա օրերին
20 Հուլիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica