close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշոտ Սիմոնյանն Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններում հանդիպեց դպրոցների տնօրենների եւ համայնքների ղեկավարների հետ

Հասարակություն

20 Հունիսի 2018, 16:56
 Աշոտ Սիմոնյանն Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններում  հանդիպեց դպրոցների տնօրենների եւ համայնքների ղեկավարների հետ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ: Արագածի տարածաշրջանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Ալագյազի միջնակարգ դպրոցում, որին ներկա էին դպրոցների տնօրենները եւ խոշորացված համայնքներ Ծաղկահովիտի եւ Ալագյազի համայնքապետերը, իսկ  Ապարանում դպրոցների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցությունը կայացավ թիվ 2 դպրոցում:

            Աշոտ Սիմոնյանն անդրադարձավ 2017-2018 ուսումնական տարվա  ընդհանուր նկարագրին՝ նշելով որ դեռեւս 10 ամիս առաջ իր կողմից բարձրացված բոլոր խնդիրներն արդիական են, եւ բոլոր  հանձնարարականներն ուժի մեջ են:

            Քննարկվեցին կրթության բարելավմանը միտված մի շարք խնդիրներ: Մասնավորապես անդրադարձ կատարվեց տարիֆիկացիաների կազմմանը, դպրոցների բյուջեներին, շենքային պայմաններին, ջեռուցման գործընթացին առնչվող խնդիրներին, ինչպես նաեւ կրթական, կազմակերպչական այլ հարցերի:

Տնօրենները մարզպետին դիմեցին իրենց մտահոգող մի շարք հարցերով եւ ստացան սպառիչ պատասխաններ:

Աշոտ Սիմոնյանը նաեւ շրջայց կատարեց Ալագյազի եւ Ապարանի թիվ 2 դպրոցներում, ծանոթացավ այստեղ առկա խնդիրներին եւ դրանց համատեղ լուծման համար երաշխիքներ տվեց:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica