close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեղարքունիքի մարզպետարան- «Վորլդ Վիժն-Հայաստան» համագործակցությունը կխորանա

Հասարակություն

20 Հունիսի 2018, 16:26
 Գեղարքունիքի մարզպետարան- «Վորլդ Վիժն-Հայաստան» համագործակցությունը կխորանա

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի ղեկավար  Վարազդատ Սարգսյանին: Վերջինս մարզի ղեկավարին ներկայացրեց այն ոլորտները, որտեղ կազմակերպությունը իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր: Դրանցից  Գեղարքունիքի մարզպետն առավել կարևորեց սոցիալ-տնտեսական ոլորտը:

Այնուհետև կողմերը քննարկեցին  Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագրի շուրջ ստեղծված խնդիրը: Վարազդատ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը հանձն է առել՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար ներդնել 44 մլն դրամ, սակայն անհրաժեշտ է նաև  լրացուցիչ ներդրում: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս շաբաթ ինքն անձամբ կայցելի Դրախտիկ, տեղում կծանոթանա իրավիճակին և կհստակեցնի այն միջոցները, որոնք կուղղվեն խնդրի կարգավորմանը:

«Պատրաստ եմ լիարժեք համագործակցության, ձեր կողմից իրականացվող ցանկացած ծրագրի շուրջ: Կարվի նաև հնարավորը, որպեսզի անմխիթար վիճակում գտնվող  Դրախտիկի միջնակարգ  դպրոցը   բերվի բարեկարգ տեսքի: Դպրոցի նորոգման ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ այն դառնալու է սոցիալ-տնտեսական ծրագրերի բաղկացուցիչ մասը, որն իրականացվում է «Դրախտի գյուղ» հասարակական կազմակերպության կողմից»- նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը: 

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica