close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը. Դանիել Իոաննիսյան

Քաղաքական

20 Հունիսի 2018, 15:26
 ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը. Դանիել Իոաննիսյան

Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին:

Այսօր խորհրդարանում «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, ում հանձնարարվել են Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված աշխատանքները, տեղեկացրեց, որ օրենսգրքի հետ կապված քննարկումներին առաջարկել են մասնակցել բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, ՀԿ-ներին, ազգային փոքրամասնություններին:

«Բացի ՀՀԿ-ից, մնացած բոլոր խոշոր խաղացողների հետ եղել են քննարկումներ, մտքերի փոխանակում, ներկայացրել ենք, լսել ենք, թե ինչ պատկերացումներ ունենք: Այդ ամենն արել ենք՝ մինչև նախագծում մի տառ անգամ գրելը»,- ասաց նա:

Իոաննիսյանի խոսքով`ՀՀԿ-ն հրաժարվել է այդ քննարկումներից` պատճառաբանելով, որ խորհրդարանում ստեղծվելու է հանձնաժողով: «Ամեն դեպքում ես ներկայացրեցի, որ չենք ուզենա սկսել նախագծի հետ աշխատանքը, մինչև բոլորի հետ չքննարկենք: Մենք շահագրգռված ենք, որ բոլորը ներգրավված լինեն, բայց իրենց իրավունքն է: Առաջին նախագիծը կպատրաստվի առանց ՀՀԿ-ի»:

Իոաննիսյանը նաև տեղեկացրեց, որ հիմա նախագծի առաջին տարբերակի վրա են աշխատում, որը քննարկելու է կառավարությունում ձևավորվելիք աշխատանքային խումբը, և դրանում բազմաթիվ կարգավորումներ են լինելու: «Առաջին հերթին ռեյտինգային ընտրակարգն է վերանայվելու, կարգավորվելու են  ՏԻՄ ընտրությունների հետ կապված որոշակի խնդիրներ, փոխվելու են նախընտրական քարոզչության խաղի կանոնները և հնարավորություն է տրվելու, որ այն կուսակցությունները, որոնք ավելի համեստ միջոցներ ունեն, ևս կարողանան հանրությանը ներկայացնել իրենց գաղափարները, որ շատ ուժեղ դրամապանակների մրցակցության չվերածվի ընտրությունները»,- ասաց նա:

Ըստ Իոաննիսյանի` առցանց հեռուստաընկերություններին ևս նախատեսվում է տալ, իհարկե նրանց ցանկությամբ, այն կարգավորումները, որոնք ունեն մյուսները, օրինակ` գովազդ վաճառելը:

Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica