close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2018
+22°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծեծեք, ջարդեք դավաճաններին՝ էդ Նիկոլից սկսած. հրապարակվում են «Սասնա ծռերի» հեռախոսային խոսակցությունները

Իրավունք

20 Հունիսի 2018, 13:40
 Ծեծեք, ջարդեք դավաճաններին՝ էդ Նիկոլից սկսած. հրապարակվում են «Սասնա ծռերի» հեռախոսային խոսակցությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով հերթական դատական նիստը: Նշենք, որ դատարանը շարունակում է այս գործով ապացույցների, մասնավորապես` լազերային սկավառակների հետազոտումը:

Այսօր հրապարակվեց 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը: Նշենք, որ Աշոտ Պետրոսյանը «Սասնա ծռերի» մյուս` 17 անդամների գործով ամբաստանյալ է:

Պետրոսյանը հեռախոսային խոսակցություն է ունենում ոմն Գնելի հետ: Նրա հետ զրույցում Պետրոսյանը պատմում է Վիտալի Բալասանյանի` ՊՊԾ գունդ այցի մասին: «Լավ ա լինելու, ցավդ տանեմ, նոր Վիտալի Բալասանյանը եկավ, սկզբից շատ հպարտ էր եկել, ախռանայով էր, կզզցրել ենք։ Երկու լարի վրա ա խաղում, մեկ ասում ա` կարող ա միանամ, հիմա եկել էր ռազվետկի` Սերժի կողմից էլի, որ քանակները տենա, բան անի էլի, բայց դեմ չկարացավ», -զրույցի ընթացքում ասում է նա:

Գնելի դիտարկմանը, թե` կյանքի ու մահու հարց է, պինդ մնա, Պետրոսյանը պատասխանում է. «Ես պինդ եմ, ցավդ տանեմ, մինչև ատամներս զինված եմ, զենքի ծանրությունից շալվարս վրիցս ընկնում ա, ջրի մեջ կորած ենք, լավագույն ավտոները մեր ձեռքում ա` ջրցանը, բան»:

Պետրոսյանը նշում է, որ իրենց հսկողությունը շատ ուժեղ է: «Պատկերացնո՞ւմ ես` տկլոր հելել ենք ԲՏՌ-ի դեմ, իրենք տեսնում են, որ մեր դեմ խաղ չկա, ընենց զենքեր ունենք, մնում ա` դուք, դուք շարժվեք։ Մենք հսկայական զենք պիտի հանենք ստեղից։ Չես պատկերացնի` ինչ օրեր ենք ունեցել, ինչ վայրկյաններ ենք ունեցել, դեմ առ դեմ մահվան դեմ»,- ասում է նա։

Պետրոսյանը հորդորում է Գնելին` կնոջ, երեխաների հետ դուրս գա փողոց: «Եթե չես կարում հոգեբանորեն տրամադրվես, ընդամենը կնոջդ, երեխեքիդ հետ պետք ա լինեք ժողովրդի հետ, գործողություններ պետք չի անեք։ Մենք կարանք դուրս գանք, բայց դեռ ժամանակը չի։ Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին՝ էդ Նիկոլից սկսած: Դե լավ էլի, իրանք մտածում են, որ ճամբարն անցնեն: Չես պատկերացնում մեր ուժը, շատ բան գաղտնի ա», -ասում է նա:

Աշոտ Պետրոսյանը պատմում է, որ իրենց մոտ է եկել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա իր խոսքում նշում է, որ ծեծի է ենթարկել Վալերի Օսիպյանին: «Չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, արդարանում ա անընդհատ։ Ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները պոկել եմ, դեմս եմ դրել։ Փախնում էր, հազիվ եմ բռնել: Պագոնները դեմս էր, համարյա լաց էր լինում, տվեցի` պաշտոնը վերականգնեցի»,- ասում է խմբի անդամը:

Բակում գյուրզա են գտել
18 Հուլիսի 2018, 11:55 Բակում գյուրզա են գտել

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica