close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրավի դիմաց ազատ արձակված` ՔԿ նախկին պաշտոնյան դարձյալ կկալանավորվի

Իրավունք

20 Հունիսի 2018, 12:44
 Գրավի դիմաց ազատ արձակված` ՔԿ նախկին պաշտոնյան դարձյալ կկալանավորվի

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի` Վահագն Աբգարյանի գործով մի քանի շաբաթ առաջ գրավի դիմաց ազատ արձակված` Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը կրկին կկալանավորվի: Նման որոշում այսօր կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` բավարարելով մեղադրող դատախազի և գործով տուժող` սպանված Կամո Փիրուզյանի ներկայացուցիչների բողոքը:  

Yerkir.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Երվանդ Վարոսյանը նշեց, որ Շուշանյանին կտեղափոխեն «Վարդաշեն» ՔԿՀ:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, բավարարելով ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վաչության նախկին պետ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանի պաշտպանի միջնորդությունը՝ որոշում էր կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին՝ գրավի գումար սահմանելով 5 մլն դրամը:

Հունիսի 1-ին տվյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից դատարանի հիշյալ որոշման դեմ բերվել էր վերաքննիչ բողոք՝ գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու պահանջով: Հիշեցնենք, որ Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը մեղադրվում էր Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանից կաշառք ստանալու մեջ:

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica