close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օգնությունը Արցախ էր հասցվում ուղիղ` առանց միջնորդների. Արցախը պատասխանեց Սեյրան Օհանյանին

Քաղաքական

19 Հունիսի 2018, 22:51
  Օգնությունը Արցախ էր հասցվում ուղիղ` առանց միջնորդների. Արցախը պատասխանեց Սեյրան Օհանյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՊՆ-ն տեղյակ է եղել, որ զինվորին հասանելիք օգնությունը հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը, ասել էր, որ տեղյակ չէ այդ ամենից, և որ «դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից»:Հարց է առաջանում` արդյո՞ք դա Արցախի ներկայացուցիչների վրա պատասխանատվությունը բարդելու փորձ չէ սա։

Այսօր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը sputnik.am-ի հետ զրույցում արձագանքել է Սեյրան Օհանյանի այդ հայտարարությանը:

Դավիթ Բաբայանը պնդում է, որ առաջնագիծ ուղարկվող օգնությունները միջնորդներով չեն հասել Արցախ։ Նրա խոսքով` Սեյրան Օհանյանի հայտարարությունները  «մի փոքր անհասկանալի են»։ Նրա խոսքով` այո, օգնությունը բաշխելու համար հանձնաժողով ստեղծվել է։ Սակայն այդ օգնությունը Արցախ էր հասցվում ուղիղ` առանց միջնորդների։

«Թե ով որքան օգնություն է ուղարկել, ինչպես է այն Արցախ հասցվել` այդ ամենը թափանցիկ էր, հեշտորեն կարելի է համապատասխան տեղեկություն ստանալ։ Սակայն ոչ մի կառույց, այդ թվում` «Երկրապահ» կամավորների միությունը, որպես միջնորդ ընդգրկված չի եղել փոխանցման գործընթացում», – ասաց Բաբայանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica