close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարող էր իշխանափոխություն չլիներ, և 10 տարի հետո նույն բանը բացահայտվեր. Գալուստ Սահակյան

Քաղաքական

19 Հունիսի 2018, 13:25
 Կարող էր իշխանափոխություն չլիներ, և 10 տարի հետո նույն բանը բացահայտվեր. Գալուստ Սահակյան

Միշտ մտածեք, որ ես երբևիցե որևէ մեկի շրջապատում չեմ եղել, բայց Մանվելին էլ եմ ճանաչում, բոլոր պատգամավորներին էլ եմ ճանաչում. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Իսկ թե Մանվել Գրիգորյանի ինչի՞ն էր պետք բանակի համար նախատեսված սնունդը, Սահակյանն ասաց. «Ես հետաքննիչ մարմին չեմ, համբերեք` մինչև խնդիրը կքննարկվի և կներկայացվի հասարակությանը: Ես հետաքննիչ մարմին չեմ, բայց ես լսել եմ այդ հաղորդումը, ես էլ եմ էդ հաղորդման տպավորության տակ, դրա համար մենք մեր հաղորդագրությունը հանձնեցինք ժողովրդին»:

Հարցին էլ՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ի շրջապատում էլի այդպիսի մարդիկ լինեն, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում, որ անհատ մարդիկ՝ ես կամ դուք, պետք է մտածենք, որ մեր շրջապատում էլի այդպիսի մարդիկ կան: Եթե էդպիսի մարդիկ կան, դուք կամ մյուսները ճանաչում եք, կարող եք հիմա արտահայտվել: Ժամանակներն այնպիսին են, որ կգնան, կհամոզվեն` այդպիսի բան կա՞, թե՞ չէ»:

Նա նաև չհամաձայնեց այն մտքի հետ, որ այս ամենը բացահայտվեց, քանի որ երկրում իշխանափոխություն եղավ: «Մի' մտածեք, որ հայ իրականությունը կապված է իշխանափոխության հետ: Մենք մի ճանապարհ ունենք գնալու, երբեք մի' մտածեք, որ այդ ճանապարհով գնում ենք իշխանափոխության հետևանքով: Կարող էր իշխանափոխություն չլիներ, և 10 տարի հետո նույն բանը լիներ, բացահայտվեր»,- ասաց Սահակյանը:

Նա նաև ասաց, որ չի կարծում, թե Հանրապետականի թողտվությամբ որևէ բան է տեղի ունեցել: «Եթե դուք որևէ բան անեք, դրանում և' ՀՀԿ-ն է մեղավոր, և' մյուս կուսակցությունները: Երկրում ինչքան արատավոր բան կա, տեսնում եմ իմ մեղավորությունը, ոչ թե տեսնում եմ որպես ՀՀԿ լիդերներից մեկը, այլ` որպես քաղաքացի»,- եզրափակեց Սահակյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica