close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն համաձայնեց` Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի

Քաղաքական

19 Հունիսի 2018, 13:20
 ԱԺ-ն  համաձայնեց` Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի

Քիչ առաջ ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեց համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:

ԱԺ 104 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Քվեարկության արդյունքներով` կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ` 3-ը: Անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ: 

Քիչ անց ԱԺ-ը պատգամավորները գաղտնի քվեարկությամբ կորոշեն նաև Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիր էր ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 

Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրել` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica