Հովհաննես Հովսեփյանի եւ նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք
Հասարակություն

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավորվարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։ Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես և մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ։ Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Հանգամանքները պարզվում են։
Հովսեփյանը երկար տարիներ եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը եւ ՊԵԿ նախագահ: