close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններին

Քաղաքական

19 Հունիսի 2018, 12:48
 ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններին

ԱԺ-ում շարունակվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերի քննարկումը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և նշեց, որ այսքան ժամանակ պատգամավոր է, բազմաթիվ միջնորդություններ են եղել, որ քննարկվել են Աժ-ում, բայց սրա նմանը չի եղել: Նրա խոսքով՝ սա աննախադեպ է, և այն դեպքն է, որ փաստերը ճչացող են ու սահմռկեցուցիչ, և  այս ամեն ինչի հետ կապված ընդհանուր հասարակական արձագանքն էլ արդեն ակնհայտ է: «Սա խայտառակություն է և սրբապղծություն»,- ասաց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ պետք է մտածեն` ինչպես պետք է վերացնեն դրա հետևանքները: «Սա է մեր հիմնական անելիքը: Որ վերականգնենք մեր ազգային արժանապտվությունը, մեր Ազատամարտի ձեռք բերած դարակազմիկ նվաճումները, և որևէ մեկին թույլ չտրվի այս ամենն օգտագործել դա նսեմացնելու համար: Մենք պարտավոր ենք վերագտնել կորցրած այն հարվածները, որն այս դեպքի պատճառով ստացել ենք, սա վերականգնել է պետք: Մեր բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն, որ բացահայտումները կատարվեն հնարավորինս արագ, լիարժեք և ամբողջական: Սա է, որ մենք պետք է ակնկալենք այսօրվա արդարադատությունից»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով՝ բոլորս պետք է նպաստենք, որ այդ բացահայտումները լինեն սպառիչ բոլորի համար, որ այլևս այսպիսի բան մեր պատմության մեջ բացառվի: «Ցանկացած ազգ և պետություն հարվածներ ստանում է, բայց ցանկացած ազգի և պետության բարձր մակարդակն այն բանում է, որ կարողանում է ոտքի կանգնել, սխալները շտկել և առաջ գնալ»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, որ սա այն դեպքն է, որ չկան տարբեր ճամբարներ: «Բոլորս էլ հասկանում ենք հարցի լրջությունը և հասկանում մեր պատասխանատվությունը: Բնականաբար, երկու միջնորդություններին էլ ՀՅԴ-ն կողմ է լինելու»,- եզրափակեց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ իրենց խմբակցությունը ևս կողմ է միջնորդություններին, և որ իրենք չեն ցանկանում խոչընդոտել արդարադատության իրականացմանը:

Այս պահին ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ որոշում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica