close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ում հանդիպել են կաթնամթերք արտադրողների հետ

Տնտեսական

19 Հունիսի 2018, 12:12
 ՊԵԿ-ում հանդիպել են կաթնամթերք արտադրողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են ոլորտային քննարկումները տնտեսվարողների հետ: ՊԵԿ նախագահի նախաձեռնությամբ հերթական հանդիպումը տեղի է ունեցել կաթնամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: Քննարկման թեման՝ տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովումն է: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ներկայացնելով խնդիրներն, ընդգծել է հատկապես փոքր, միջին և խոշոր բիզնեսի միջև փաստաթղթաշրջանառության կարգավորման հարցը:  «Հստակ խնդիր է դրվել՝ երկրում ապահովել գործարքների ամբողջական փաստաթղթավորում:  Հետևողական միջոցառումներ են  իրականացվելու բիզնեսի բոլոր օղակներում՝ ձեռքբերումների և իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է՝ ապրանքներն առաքել բացառապես հարկային հաշիվներով կամ հաշվարկային փաստաթղթերով: Հակառակ պարագայում, ըստ Ռաֆիկ Մաշադյանի, կգործածվի օրենսդրությամբ սահմանված վարչարարական գործիքակազմ. «Ապրանքների տեղափոխումը կամ վաճառքն առանց փաստաթղթերի իրականացնելու ժամանակ կիրառվում է օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված վարչական ակտը, այսինքն տուգանքը: Սակայն ՊԵԿ-ը հակված չէ տուգանքներ կիրառելուն, հետևաբար ևս մեկ անգամ կոչ ենք անում՝ ամբողջությամբ փաստաթղթավորել գործարքները: Հակառակ վարքագիծը խոսում է իրացման շրջանառությունները հետագայում թաքցնելու մտադրության մասին: Փաստաթղթաշրջանառության ամբողջական ապահովմամբ բոլոր տնտեսվարողները կլինեն հավասար դաշտում»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել կարգավորման ուղիները:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մի մոռացված ծրագրի մասին
20 Հունվարի 2019, 17:39 Մի մոռացված ծրագրի մասին
7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica