close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեներալ Մանվելի ընտանիքի անդամները ևս մասնակից են. գլխավոր դատախազը մանրամասնում է

Իրավունք

19 Հունիսի 2018, 11:49
 Գեներալ Մանվելի ընտանիքի անդամները ևս մասնակից են. գլխավոր դատախազը մանրամասնում է

Աժ-ում շարունակվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրի քննարկումը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե, բացի Մանվել Գրիգորյանից, այլ անձինք ներգրավվա՞ծ են գործում, թե՞ ոչ:

«Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը հրապարակելիս նշեցի անուններ, որոնք մասնակցություն են ունեցել նրան մեղսագրվող արարքներից մեկին, այդ մասով արդեն իսկ մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկ անձի նկատմամբ այսօր պլանավորված է քրեական հետապնդում իրականացնել»,-նշեց գլխավոր դատախազը:

Նշենք, որ դատախազը միջնորդագրում հայտնել էր, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանին գործով, որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Արթուր Դավթյանը միաժամանակ նշեց, որ գործը բավականին մեծածավալ է: Դատախազը, հաշվի առնելով գործի բարդությունն ու ծավալները, երկու քննչական մարմինների հանձնարարել է  խումբ ստեղծել և զբաղվել գործի քննությամբ:

Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica