close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրիգորյանը Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է էժանագին խուլիգանի նման. Զոհրաբյան

Քաղաքական

19 Հունիսի 2018, 11:13
 Գրիգորյանը Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է էժանագին խուլիգանի նման. Զոհրաբյան

Պետք է ստանանք բոլոր հարցերի պատասխանները. ինչպե՞ս եղավ`  դպրոցական երեխաների` առաջնագիծ ուղարկածը հայտնվեց Մանվել Գրիգորյանի առանձնատանը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք պետք է պահանջենք, որ այս կեղտոտ, զզվելի պատմության բոլոր դերակատարները ստանան իրենց արժանի պատիժը»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն պատասխանատու չէ այս ամենի համար, պատգամավորն ասաց. «ՀՀԿ-ն երեկ ճիշտ դիրքորոշում որդեգրեց, և ես կարծում եմ, որ, անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից, մի հարցում մենք ունենք համազգային կոնսենսուս՝  զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան, այստեղ մենք ունենք քաղաքական կոնսենսուս»:

Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է միասնական: Բացի այդ` նա նշեց, որ որևէ մեկը, ով կփորձի այսօր ԱԺ ամբիոնից արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել, հավասարապես կրելու է այս ամենի պատասխանատվությունը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ներկա գտնվելուն, Զոհրաբյանն ասաց. «Պարոն Ծառուկյանն այսօր պետք է գար, որովհետև տեղյակ չէր, որ քննարկվելու է այս հարցը, բայց, հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակի, և այսօր Ծառուկյանի այստեղ ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվել նաև հանրության կողմից, ուստի Ծառուկյանը` որպես ուժեղ մարդ, այսօր ներկա չի լինի, բայց այն, ինչ մենք ասում ենք, «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica