close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ծառուկյան» դաշինքին ոչինչ չօգնեց. «Ժամանակ»

Քաղաքական

19 Հունիսի 2018, 10:30
 «Ծառուկյան» դաշինքին ոչինչ չօգնեց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամները ԱԺ հայտարարությունների համար նախատեսված նիստի ժամանակ իրար հերթ չտալով հայտարարություններ էին անում եւ պահանջում, որ կառավարությունը հետ տանի Բարեգործության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նրանց մի մասը պնդում էր, որ այդ նախագիծը նախապես պետք է համաձայնեցվի երկրի գլխավոր բարեգործ Գագիկ Ծառուկյանի հետ, մյուսները դա համարում էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին վատությունը Գագիկ Ծառուկյանին, իբրեւ թե հնարավորություն տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը իր վրայից գցել պատասխանատվությունը:

Բայց ոչինչ չօգնեց, այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է Բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը, եւ այն ընդունվելու է:

Ավելին՝ զավեշտալին այն կլինի, եթե «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորները, որ մեկ շաբաթ առաջ դեմ էին այդ նախագծին, ոչ միայն մոռանան իրենց մեկ շաբաթ առաջ ունեցած ելույթները, այլ նույնիսկ կողմ քվեարկեն դրա ընդունմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica