close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր առաջարկներն ընդունում ենք, էլի ձեռնպահ եք քվեարկում. Հակոբ Հակոբյանը՝ «Ծառուկյան» դաշինքին

Քաղաքական

18 Հունիսի 2018, 15:35
 Ձեր առաջարկներն ընդունում ենք, էլի ձեռնպահ եք քվեարկում. Հակոբ Հակոբյանը՝ «Ծառուկյան» դաշինքին

ԱԺ առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովում շարունակվում է «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը բողոքում էին, թե սուպերվարչապետական պետություն չստեղծվի, հիմա ինչ-որ բան է փոխվել, ու պարզվում է, որ սուպերվարչապետության ընթացքն ավելի սրընթաց է դառնում: Պատգամավորը մասնավորապես գոհ չէ այն կարգավորումից, որ օրենքով` վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում են ՀՀ վարչապետի որոշմամբ:

«Դա ի՞նչ հարց է, որ վարչապետն անձամբ հանձնաժողով ձևավորի, կանոնադրություն հաստատի։ Իմ կարծիքով` վարչապետի՝ ավելի կարևոր լիազորություններ կան»,- նշեց Պետրոսյանը:

Նա հետաքրքրվեց` այս երկրում, համատարած աղքատության պայմաններում, չկա՞ր այլ անելիք, քան բարեգործներին շրջանակի մեջ դնելը։

Հարցը հանձնաժողովում ներկայացնող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրենքը որևէ խնդիր չի ստեղծում բարեգործների համար և ոչ մի կերպ չի սահմանափակում նրանց գործունեությունը։ «Հակառակը՝ վարչապետի լիազորություններն ավելի են նվազում։ 2003-ին, երբ նա իրավասոթյուն ունեցավ հանձնաժողովը ստեղծելու, նա վերջնական որոշում կայացնող մարմինն էր, իսկ հիմա կառավարությունը կորոշի, թե որը լինի այն մարմինը, որը վերջնական որոշում կկայացնի, իսկ վարչապետը կստեղծի խորհրդակցական մարմին»,- նշեց փոխնախարարը։

Նա ասաց, որ օրենքի նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ապրիլի 9-ից հետո չկա այն մարմինը, որը  տրամադրում էր արտոնություններ բարեգործներին: «Ժամ առաջ ուզում ենք ստեղծել այդ մարմինը, սա է հրատապության հիմնական շարժառիթը»,- հավելեց փոխնախարարը։

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դեմ են օրենքում փոփոխություններ մտցնելուն, և դեռ օրենքը ԱԺ չեկած `նախորդ լիագումար նիստի ժամանակ հայտարարությունների ժամն օգտագործեցին ու  բողոք ներկայացրեցին կառավարության այս նախագծի վերաբերյալ: Այսօր էլ հանձնաժողովի նիստում դժգոհություններ ներկայացրեցին, ու թեև նրանց առաջարկներն ընդունվեցին, նրանք հանձնաժողովում ձեռնպահ քվեարկեցին նախագծին:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ասաց. «Ձեր առաջարկներն ընդունում ենք, էլի ձեռնպահ եք քվեարկում, ես այս մոտեցումը չեմ հասկանում»:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica