close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինատեսակներ կային, որոնք չէին կարող օրինական լինել. Արծրուն Հովհաննիսյանը` ԱԱԾ վերջին բացահայտման մասին

Իրավունք

18 Հունիսի 2018, 14:52
 Զինատեսակներ կային, որոնք չէին կարող օրինական լինել. Արծրուն Հովհաննիսյանը` ԱԱԾ վերջին բացահայտման մասին

Այն իրերն ու ապրանքները, որոնք արտադրված են զինված ուժերի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին, սակայն հարց է` արդյո՞ք դրանք ըստ անհրաժեշտության են կիրառվել: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ 20 տարուց ավելի է` ԵԿՄ-ն ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որոնց ժամանակ դիմում է պաշտպանության նախարարությանը և ստանում տարբեր տեսակի պիտույքներ: Բացի այդ, ըստ Հովհաննիսյանի, ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են կամավորական խմբեր, որոնք Արցախի ՊՆ-ի կողմից սնունդ ու հանդերձանք են ստացել, սակայն թե հայտնաբերված ապրանքներից որո՞նք են վերաբերում ՊՆ-ի հատկացումներին, ցույց կտա քննությունը: Նրա գնահատմամբ` եթե այդ իրերն իրենց նպատակին չեն ծառայել, քրեորեն պատժելի արարք է:

Հարցին` արդյո՞ք օրինական է մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելը, Հովհաննիսյանը պատախանեց, որ քննությունը ցույց կտա, թե հայտնաբերված զինատեսակներից որն է օրինական, որը` ոչ: Նա միաժամանակ հայտնեց, որ հայտնաբերված զնիատեսակներ կային, օրինակ` նռնականետներ և այլն, որոնք ոչ մի կերպ չէին կարող օրինական լինել:

Հովհաննիսյանը չբացառեց, որ որոշ զենքեր տրամադրված լինեն ուսուցողական նպատակներով, որոնք, սակայն, կրակելու հնարավորություն չպիտի ունենան, այսինքն` մարտական ծառայության համար ոչ պիտանի պետք է լինեն:

«Արարատ»-ը՝ չեմպիոն
16 Փետրվարի 2019, 15:26 «Արարատ»-ը՝ չեմպիոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica