close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք հենց այնպես գործողություն չենք անում. ԱԱԾ տնօրեն

Քաղաքական

18 Հունիսի 2018, 13:55
 Մենք հենց այնպես գործողություն չենք անում. ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպրեսիաներով չի զբաղվում: Այս մասին քիչ առաջ` կառավարության արտահերթ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Խոսելով Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկության մասին` նա նշեց, որ ԱԱԾ-ն իր մասով իր անելիքն արել է: Նա ընդգծեց, որ ԱԱԾ-ն ինչ որ տեղ ձեւական չի գնում, գնում է` հստակ տեղեկություններ ունենալով: «Մենք հենց այնպես գործողություն չենք անում»,- ասաց նա՝ արձագանքելով հարցին, թե հնարավո՞ր է խուզարկություններ լինեն Մանվել Գրիգորյանի հետ ենթադրյալ կապ ունեցող անձանց մոտ:

Հարցին` Գրիգորյանը հովանավորնե՞ր է ունեցել, Վանեցյանը պատասխանեց, որ քննությունն այդ հարցերին պատասխան կտա:

Հարցին, թե կարո՞ղ ենք փաստել, որ ԱԱԾ նախկին ղեավարոթյունը թերացել է, քանի որ տեղյակ չէր կարող չլինել սրա մասին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ ենթադրություններով չի խոսում, տրամաբանությամբ չի խոսում, խոսում է փաստերով:

Նա նշեց, որ իրենք շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, ասաց, որ ԱԱԾ աշխատակիցները շատ ոգեւորված են, եւ որ հազարավոր քաղաքացիներ դիմել են ԱԱԾ` աշխատանքի ընդունվելու համար:

Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica