close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2018
+22°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

15-ամյա պատանին մեքենա է առևանգել ու վրաերթի ենթարկել 3 մարդու, այդ թվում՝ նորածին երեխայի

Հասարակություն

18 Հունիսի 2018, 13:06
 15-ամյա պատանին մեքենա է առևանգել ու վրաերթի ենթարկել 3 մարդու, այդ թվում՝ նորածին երեխայի

Հունիսի 17-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1957 թ. ծնված Հայկազ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Ղազարավան համայնքում գտնվող իր ծիրանի այգուց առևանգել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է 2003 թ. ծնված Յ. Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.30-ին, իր մոր հետ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հունիսի 17-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Յ. Պ.-ն վարելով հիշյալ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ Ղազարավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Ա. Ա.-ին, նրա գրկում գտնվող 2018 թ. ծնված Տ. Խ.-ին և կողքին գտնվող, 2012 թ. ծնված Վ. Խ.-ին: Երեքն էլ մարմնական վնասվածքնրով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Բակում գյուրզա են գտել
18 Հուլիսի 2018, 11:55 Բակում գյուրզա են գտել

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica