Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի, ձերբակալման որոշումը դատարանը հիմնավոր համարեց
Իրավունք

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը` ձերբակալման մասով, և Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։ Մանվել Գրիգորյանին ձերբակալելու մասին որոշումը դատարանը համարեց հիմնավոր։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:
Երեկ գիշերվանից մինչև հիմա Մանվել Գրիգորյանի կողմնակիցները բողոքի ակցիաներ էին իրականացնում ԱԱԾ շենքի, հետո նաև դատարանի շենքի մոտ` պահանջելով ազատ արձակել նրան: