close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերխնդիրը ճշմարտությունն ասելն է, ինչքան էլ, որ այն դառը լինի. Արթուր Աղաբեկյան

Քաղաքական

16 Հունիսի 2018, 21:02
 Գերխնդիրը ճշմարտությունն ասելն է, ինչքան էլ, որ այն դառը լինի. Արթուր Աղաբեկյան

Ի պատասխան aravot.am կայքում տեղադրված նյութի Արթուր Աղաբեկյանը` գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի Կարեն Մելյան,

չգիտեմ դու իրականում գոյություն ունես, թե ինչպես համացանցի օգտատերերը կասեն մի շարքային ֆեյք ես, բայց ստիպված եմ պատասխանել ֆեյք հոդվածի ֆեյք հեղինակին:

Թե Արցախում, թե Հայաստանում 1988 թվականից սկսած եղել ու դեռ երկար մնալու եմ հանգուցային քաղաքական գործիչ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, անկախ նրանից Հայաստանի քաղաքացի եմ, թե Արցախի:
Թե Արցախում և թե Հայաստանում ներքաղաքական գործընթացների ականատես, հաճախ նաև մասնակից շատ եմ եղել։ Եվ կարծում եմ ՀՀ և ԼՂՀ միլիոնավոր քաղաքացիների նման դեռ շատ ենք ականատես լինելու, բայց ինչ վերաբերում է իմ մասնակցությանը՝ անկեղծ հոգնել եմ ցանկացած քաղաքական գործընթացներից, առավել ևս իշխանափոխություններից: Ինչ վերաբերում է գրառումներին և համացանցին, ապա ասեմ, որ գրառումներ միշտ անելու եմ, ավելին`գրառումներ եմ անելու 1991 թ. օգոստոսի մասին, 1992 թ. հունվարի մասին, 1992 թ. ապրիլի մասին, 1992 թ. հունիսի մասին, 1994 թ. ապրիլի մասին,1996 թ. սեպտեմբեր-հոկտեմբերի մասին, 1998 թ. մայիս-հունիսի մասին,1999 թ. հուլիսի մասին,1999 թ. հոկտեմբերի մասին, 2000 թ. փետրվարի մասին և մինչև մեր օրերը:

Դրա համար ինձ պետք է ժամանակ և առողջություն: Փառք Աստծո երկուսն էլ ունեմ: Հատուկ «Հրապարակ» թերթի խմբագրակազմին ասեմ, որ իրավիճակի մերօրյա զարգացումները ոչ թե անհանգստացնում, այլ հույս են ներշնչում: Համոզված եմ, որ մեր քաղաքացիները դուրս կգան ինֆորմացիոն բլոկադայից և կապրեն կանխատեսելի իրականության մեջ ու ձեր նմանները չեն կարողանա պատվերով հոդվածներով «կլիկներ» կպցնել՝ հարամ կոպեկ վաստակելու ակնկալիքով: Առիթն օգտագործեմ ու մեկ անգամ ևս անհասկացողներին տեղեկացնեմ, որ Հայաստանում և Արցախում բիզնես շահեր չունեմ, խոշոր գործարար չեմ, հանքարդյունաբերության ոլորտի հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել և անհանգստանալու ոչինչ չունեմ:

Նիկոլ Փաշինյանի՝ ստվերի դեմ ուղղված պայքարին ավելի շուտ եմ միացել, երբ դուք ընդհանրապես տեղեկացված չէիք այդ պայքարի մասին անգամ, և մի փորձեք շփոթեցնել ՀՀ իշխանություններին ձեր «պապաներին» բացահայտելու գործում: ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և իմ հարաբերությունները թող ձեզ չանհանգստացնեն: 1990 թ. ընդհատակյա գործունեությունից սկսած եղել ենք մարտական ընկերներ, իսկ հետո Սամվելը եղել է իմ հրամանատարը, մենք ունեցել ենք շատ տարաձայնություններ, բարց երբեք հակառակորդ չենք եղել: Ուրախությամբ տեղեկացնեմ, որ «44»-ն արդեն ազատության մեջ է և առիթ ունենալու դեպքում կարող եք հարցնել իրեն: Նա կփարատի ձեր «անհանգստությունը»:

«Առավոտ» թերթի խմբագրակազմին հատուկ ողջյուններ և հորդոր` դուք ծանր ճանապարհ անցած և լուրջ հեղինակություն ունեցող թերթ եք, մնացեք ձեր բարձունքի վրա: «Հրապարակ» թերթի խմբագրին հորդորում և խնդրում եմ` անլուրջ հեղինակների անլուրջ հոդվածները մի զետեղեք ձեր էջերում ու կխնդրեմ բարոյական պատասխանատվության ենթարկեք «Կարեն Մելյանին»:

«Մարտիկ» հիմնադրամի մասով մի քիչ էլ «դիմացեք», հարգարժան տիկին Բախշիյանը դիմել է պատկան մարմիններին և նրանք շուտով լույս կսփռեն «մութ» սրահում ու դրանից հետո հուսով եմ դուք նույնպես նույնքան քաջություն ու համարձակություն կունենաք արդեն ճիշտն ու հավաստին գրելու «Մարտիկ» հիմնադրամի մասին և ներողություն խնդրելու զրպարտության համար։

հ.գ. գերխնդիրը, սիրելի Հրապարակ, ճշմարտությունն ասելն է, ինչքան էլ, որ այն դառը լինի»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica