Վախճանվել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին
Մշակույթ

87 տարեկան հասակում մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին: Այս մասին հայտնել է Մոսկվայի կոնսերվատորիայի կայքը:
Ըստ աղբյուրի՝ դիրիժորը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:
Դիրիժոր, երգահան, դաշնակահար, երաժշտա-հասարակական գործիչ Գենադի Ռոժդեստվենսկին ղեկավարել է մի շարք հայրենական և արտասահմանյան համույթներ, իսկ 2000-2001 թվականներին եղել Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարը: