close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չարաշահումներ՝ Մեծավան գյուղում. համայնքի ղեկավարը ձերբակալվել է

Իրավունք

16 Հունիսի 2018, 15:22
 Չարաշահումներ՝ Մեծավան գյուղում. համայնքի ղեկավարը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքի հանգամանքները, վերջինս ձերբակալվել է:

2018 թվականի հունիսի 6-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Մեծավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վարդանյանը, հանդիսանալով իրավասու պաշտոնատար անձ, օժտված լինելով նշանակելու և ազատելու հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, տնօրինելու համայնքի բյուջեի միջոցները, օրենքով սահմանված կարգով ապահովելու համայնքի բյուջետային գործընթացի կառավարումը, իմանացել է, որ համայնքային ենթակայությամբ կենտրոնի տնօրենը 2013թ. հունիսից մինչև 2018թ. մայիսի 31-ը և դռնապահը 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2018թ. մայիսի 31-ը աշխատանքի չեն հաճախել սակայն համապատասխան միջոցներ չի ձեռնարկել։ Փոխարենը կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել դպրոցի տնօրենի և դռնապահի կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, որի արդյունքում վերջիններիս անվամբ անհիմն ելքագրվել է աշխատավարձի՝ առանձնապես խոշոր չափերի գումար: Հափշտակված ընդհանուր գումարի չափը կազմում է ընդհանուր 4.457.718 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ 2017 թվականի ընթացքում համայնքի ղեկավարը շահադիտական դրդումներով կազմել է համայնքի մի շարք բնակիչների՝ անապահով ընտանիքներին սոցիալական օգնության վճարներ տրամադրելու վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում համայնքի բյուջեից որպես սոցօգնության գումարներ անհիմն ելքագրվել է ընդհանուր 380.000 ՀՀ դրամի չափով գումար: 

Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վարդանյանը ձերբակալվել է չարաշահումներ կատարելու կասկածանքով, պատճառված վնասը վերականգնվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica