close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

15-ամյա աղջիկը կախվելով՝ ինքնասպան է եղել. վերնաշապիկի արանքում Նոր կտակարան են գտել

Հասարակություն

16 Հունիսի 2018, 12:05
 15-ամյա աղջիկը կախվելով՝ ինքնասպան է եղել. վերնաշապիկի արանքում Նոր կտակարան են գտել

Shamshyan.com-ի տեղեկություններով ՝ երեկ՝ հունիսի 15-ին, մարզերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 11:30-ի սահմաններում նշված մարզի հիվանդանոցից ահազանգ է ստացվել տարածքային ոստիկանության բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը, ովքեր պարզել են, որ մահացածը իրենց վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Շահանե Շ.-ն է:

«Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացածի հարազատները հայտնել են, որ երեխայի դին տան նկուղի առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերել է ազգականը, ով կատարվածի մասին հայտնել է մյուս հարազատներին և երեխային փորձել են հասցնել հիվանդանոց, որպեսզի փրկվի, ցավոք, երեխան արդեն մահացած է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում էր բնակության վայրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, իսկ կախված վիճակում վերնաշապիկի արանքում հայտնաբերվել է Նոր Կտակարան»,- կարդում ենք կայքում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica