close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+21°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.80
GBP1637.73
EUR1562.73
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նևադայում ՀՀ հյուպատոսը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ ԿԿ-ին է նվիրել Առաջին Հանրապետության 10 նամականիշ

Աշխարհ

16 Հունիսի 2018, 10:30
 Նևադայում ՀՀ հյուպատոսը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ ԿԿ-ին է նվիրել Առաջին Հանրապետության 10 նամականիշ

Նևադայում ՀՀ հյուպատոս Ատրուշան Արմենյանն այցելել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի «Փէշէքէրեան» կենտրոն։ Ըստ Asbarez-ի՝ հյուպատոսին ընդունել են ԿԿ ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատուրյանն ու կոմիտեի անդամ Քարմեն Օհանյանը։ 

Հանդիպման ընթացքում կայացել է մտերիմ զրույց և հյուրասիրություն, որից հետո հյուպատոսը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ ԿԿ-ին է նվիրել Առաջին Հանրապետության 10 նամականիշ, որոնք ՀՀ կառավարության պատվերով նախկինում պատրաստվել և հրատարակվել են Փարիզում և նամակատարական գործածության համար Հայաստան բերվել 1920 թվականի նոյեմբերին:

Հայկական նամականիշերի սույն հավաքածուն հյուպատոսը նվիրել է Կենտրոնական կոմիտեին՝ ի հիշատակ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica