close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նորֆոլկ»-ը կլուծարվի, փոխարենը կստեղծվի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն

Տնտեսական

15 Հունիսի 2018, 12:16
 «Նորֆոլկ»-ը կլուծարվի, փոխարենը կստեղծվի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն

Կառավարության նիստից առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Նորֆոլկ Քոնսալթինգ» կազմակերպության վերաբերյալ հարցերին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում քրեական գործ էր հարուցել, ձերբակալվել էր 4 անձ, հայտարարվել էր, որ քրեական գործով վնասը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 7 միլիոն դոլար։  Այդ կազմակերպությունը մաքսազերծման պրոցեսում համակարգում էր կարգոների հետ աշխատանքը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ այս պահին «Նորֆոլկ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում, ՊԵԿ-ի ամիջական վերահսկողության ներքո է:

Դավիթ Անանյանն ընդգծեց,  որ ժամանակավորապես «Նորֆոլկ»-ն իրականացնում է այն նույն գործառույթները, ինչ իրականացրել է, մինչև պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն ստեղծվի, որը կիրականացնի նույն գործառույթը, սակայն ավելի թափանցիկ և հանրության համար ավելի բաց: ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ կիլոգրամով մաքսազերծումը չի համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրությանը, և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերության իմաստն այն է, որ պետությունն իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը: Դրանով կկարգավորվի ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական գործունեությունը, այսինքն` փոքր կազմակերպությունները «Նոֆոլկ»-ի ծառայություններից այլևս չեն օգտվի, կօգտվեն միայն այն ֆիզիկական անձինք, ովքեր վերավաճառողներ են:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica