close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կզարգացնենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, բայց ոչ` ռուս-հայկական հարաբերությունների հաշվին. Փաշինյան

Քաղաքական

15 Հունիսի 2018, 10:40
 Կզարգացնենք  հարաբերությունները ԵՄ-ի հետ, բայց ոչ` ռուս-հայկական հարաբերությունների հաշվին. Փաշինյան

Մենք կզարգացնենք հարաբերությունները ԵՄ-ի հետ,  բայց ոչ` ռուս-հայկական հարաբերությունների հաշվին: Այդ մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա է մեր քաղաքականությունը: Այսինքն` մենք, իհարկե, կզարգացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների, այլ պետությունների հետ: Սակայն այդ զարգացումը տեղի չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների հաշվին, իսկ հայ-ռուսական հարաբերությունները չեն զարգանա այլ հարաբերությունների հաշվին»,- ասել է ՀՀ վարչապետը:

Պատասխանելով հարցին` որ ինքն ասում է, որ ոչինչ չի փոխվի, սակայն միևնույն ժամանակ նշում է նոր փուլի մեկնարկի մասին, Փաշինյանն ասել է, որ, նոր փուլ ասելով, նկատի ունի ավելի դրական, ավելի կառուցողական, արդյունավետ փուլ, ավելի անկեղծ փուլ, ավելի պարզ փուլ:

«Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հանդիպմանը մենք ընդհանրապես չենք ունեցել որևէ խնդրահարույց հարց: Կային հարցեր, որոնք լուծվել էին տեղում: Մյուս հարցերում պայմանավորվել ենք, քննարկել ավելի մանրամասն»,- հավելել է վարչապետը:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica