close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+6°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կայացել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

Քաղաքական

14 Հունիսի 2018, 17:54
 Կայացել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի  Մեդվեդևի հանդիպումը. հայտնում էТАСС-ը:

Մեդվեդևը Փաշինյանին շնորհավորել է ընտրվելու կապակցությամբ և նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են համակարգված սցենարով, վստահ և դինամիկ:

«Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է, և մենք միասին ձգտում ենք ինտեգրացիոն միավորման, համագործակցում ենք ՀԱՊԿ-ում և զարգանում համակարգված սցենարով, մենք համակարգում ենք մեր զարգացումը սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում»,-ասել է նա` ընդգծելով, որ երկու երկրների կառավարությունները պետք է ձգտեն փոխադարձ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Փաշինյան, իր հերթին, շնորհավորել է Մեդվեդևին ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի  կապակցությամբ և հաջողություն մաղթել ռուսական թիմին:

«Մեր հարաբերությունները, կարելի է ասել, զարգանում են դինամիկ: Դրանք միշտ հատուկ են եղել և այդպիսին էլ կմնան: Ես չեմ կասկածում դրանում և վստահ եմ, որ տնտեսական ոլորտում մեր հարաբերությունները նույնպես կզարգանան»,- ասել է նա:

Փաշինյանը նաև նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը շատ ընդհանուր բաներ ունեն ազգային շահերում:

 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica