close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+15°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թող ստուգեն՝ վարչապետի օգնականի հայրը թոշակառուներից կերված փողերո՞վ է կառուցել տունը, թե՞ իր աշխատավարձով

Բլոգեր

14 Հունիսի 2018, 14:35
 Թող ստուգեն՝ վարչապետի օգնականի հայրը թոշակառուներից կերված փողերո՞վ է կառուցել տունը, թե՞ իր աշխատավարձով

Ռոբերտ Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեր-Պետրոսյանի ժամանակ թոշակառուների փողերը կերած, հետո Մարգարյան Անդրանիկի համառ ջանքերով չդատված Զարեհ Սարգսյանի որդին վարչապետի օգնականն է: Իհարկե, զավակը ոչ մի պատասխանատվություն չի կրում հոր արածների համար, դա սկզբունք է: Բայց այս երիտասարդի կենսագրության մեջ հետաքրքիր դրվագ կա:

Պարզվում է, 2012-2018թթ. աշխատել է՝ որպես սոցապնախարարի օգնական: Այսինքն, երկրում ամեն բան չէ, որ վատ է եղել՝ կոնկրետ իր համար գոնե: Իսկ ինչից էին բողոքում այդ դեպքում, չէ որ քաղծառայող չի եղել, այլ հայեցողական պաշտոն է զբաղեցրել, այն էլ՝ նախարարի օգնական: Փաշինյանն ասում էր, որ ողջ պետական ապարատը թաղված է եղել կոռուպցիայի մեջ, այդ դեպքում կամ այս տղան նույնպես կոռուպցիայով է զբաղվել կամ լուռ համաձայնություն է ունեցել երևույթի հետ կամ էլ Փաշինյանը ստում էր: 4-րդ տարբերակը չկա:

Զարեհի մյուս որդին էլ նշանակվել է վերահսկողական ծառայության պետի տեղակալ: Եթե պետք է ստուգեն՝ ով է ապօրինի հարստացել, ով ինչ միջոցներով է տուն կառուցել, մեքենա գնել, ապա նա պետք է սկսի իր հորից՝ Զարեհ Սարգսյանից, որ Քոչար փողոցի վրա կառուցեց քաղաքի առաջին 4 հարկանի տունը: Թող ստուգեն ու ասեն՝ թոշակառուների կերված փողերով է կառուցել Զարեհը, թե իր աշխատավարձով»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica