close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արագածոտնի մարզպետը մասնակցեց Աղձքում կառուցվող եկեղեցու հիմքի օծման արարողությանը

Հասարակություն

13 Հունիսի 2018, 22:19
 Արագածոտնի մարզպետը մասնակցեց Աղձքում կառուցվող եկեղեցու հիմքի օծման արարողությանը

Հունիսի 13-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցեց Սուրբ Կարապետ անվամբ նորակառույց եկեղեցու հիմքի օծման արարողությանը: Եկեղեցին կառուցվում է  Աղձքի բնակիչներ, հայր եւ որդի Սամվել եւ Կարապետ Մելքոնյանների բարերարությամբ:

Եկեղեցու տարածքի համար ընտրվել է Աղձքից դեպի Տեղեր ընկած ճանապարհահատվածը:

Հիմքի օծման արարողությունը կատարվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի կողմից եւ թեմի հոգեւորականների մասնակցությամբ: Հիմքում դրվեց օծված 16 քար:  Մարզպետ Աշոտ Սիմոնյանի ձեռամբ դրվեց  արեւմտյան հիմնական մուտքի օծված քարը:

Հիմնարկեքից անմիջապես հետո կսկսվի շինարարությունը, եւ աղձքեցիները շատ շուտով իրենց սեփական աղոթատեղին կունենան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica