close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2018
+5°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2018
USD1484.70
GBP1610.72
EUR1549.12
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նպատակային ուսուցման քանի՞ հայտ կա այս տարի և ո՞ր բնակավայրերից. Առաքելյանը` նախարարին

Քաղաքական

13 Հունիսի 2018, 17:56
 Նպատակային ուսուցման քանի՞ հայտ կա այս տարի և ո՞ր բնակավայրերից. Առաքելյանը` նախարարին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նախքան հարց ուղղելը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի համար մարզերի համաչափ զարագացումը եղել և մնում է առաջնահերթություններից մեկը: Նա շեշտեց, որ ժամանակին ՀՅԴ-ն հեղինակել է օրինագծեր, որոնք բխել են մարզերի զարգացման անհամաչափությունից:

«Մենք հեղինակել էինք մի նախագիծ, ըստ որի` սահամանմերձ բնակավայրերի շրջանավարտներին տրվում է անվճար կրթություն ստանալու իրավունք` անշուշտ կարևորելով այն մասնագիտությունները, որոնք տվյալ տարածաշրջանի համար կարևորություն են ներկայացնում: Այս նախագծով ենթադրվում է, որ այն շրջանավարտները, ովքեր անվճար կրթություն էին ստանալու, պետք է վերադառնան մարզ և 5 տարի աշխատեն մարզում»,- ասաց նա և հետաքրքրվեց. «Այս տարի կա՞ն այդպիսի հայտեր, և ո՞ր բնակավայրերից են ներկայացված այդ հայտերը»:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ թվեր չի կարող ներկայացնել: «Ցավոք, թվեր չեմ կարող ներկայացնել: Այսօր մենք քննարկել ենք օրդինատուրայում նպատակային տեղերի հատկացումը, երբ մարդիկ իրենց ուսումնառությունից հետո կաշխատեն սահմանամերձ և մարզային բնակավայրերում: Գրավոր եթե դիմեք, կպատասխանենք: Այստեղ ունենք խնդիր. մարդիկ այդ նպատակային տեղերում սովորեւմ են, բայց երբեմն չեն վերադառնում սահմանամերձ բնակավայրեր: Մենք հիմա քննարկում ենք նաև տվյալ պայմանագրերի պայմանների խստացման հարցը, որպեսզի մարդիկ պարտավորված լինեն նման պարտավորություն վերցնելուց հետո կատարել»,- ասաց նախարարը:

Առաքելյանն էլ նշեց, որ խստացումն արդեն կար օրինագծում. այն շրջանավարտները, ովքեր այդ ծրագրով անվճար կրթություն են ստանում և, ինչ-ինչ պատճառներից ելնելով, չեն վերադառնում մարզեր, նրանք պարտավոր են պետությանը փոխհատուցում տալ: Պատգամավորն ասաց, որ հնարավոր է` շատերը օրենքին ծանոթ չեն, և ինքը հիմա սա ասում է նրա համար, որ տվյալ մարզերում իմանան, և երեխաները, ովքեր նպատակ ունեն այս կամ այն մասնագիտության մեջ խորանալու, կարող են դիմել մարզի ղեկավարությանը: Առաքելյանն ընդգծեց, որ մանկավարժները, գյուղատնտեսները մարզային բնակավայրերում ունեն պահանջարկ:

Նախարարն արձագանքեց. «Շատ ճիշտ եք, խստացումը, որ ասում էի, հենց փոխհատուցման հետ է կապված: Այդ փոխհատուցումը բավարար չէ, և մարդիկ, 4-5 տարի մնալով Երևանում, նախընտրում են տալ այդ փոխհատուցումը, քան վերադառնալ մարզեր»:

Նա հավելեց, որ խնդիր կա: «Աշխատավարձերն այնքան ցածր են, և մարզերում դասաժամերն այնքան քիչ են, որ մարդիկ, ովքեր ապրում են սահմանամերձ համայնքներում, չեն ցանկանում նման նպատակային տեղերի համար գալ, սովորել Երևանում և վերադառնալ մարզեր: Համակողմանի պետք է նայենք խնդիրներին, սրանք կոմպլեքս խնդիրներ են, որոնք պետք է քննարկենք»,- ասաց Հարությունյանը:

Ձուն թանկացել է
18 Դեկտեմբերի 2018, 12:09 Ձուն թանկացել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica