close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը ներկա չէ ԱԺ-ում հարցուպատասխանին, նրան հիշեցրեցին իր իսկ քննադատությունը

Քաղաքական

13 Հունիսի 2018, 17:05
 Նիկոլ Փաշինյանը ներկա չէ ԱԺ-ում հարցուպատասխանին, նրան հիշեցրեցին իր իսկ քննադատությունը

Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում, ուստի չի մասնակցի նիստին:

«Վարչապետի բացակայությունը հասկանալի է, հատկապես` որ այցի ընթացքում կարևոր հանդիպումներ են նախատեսված: Նման բացառիկ դեպքերում վարչապետին պետք է փոխարինի առաջին փոխվարչապետը, սակայն նա նույնպես բացակայում է»,- ասաց Բաբլոյանը:

Նա հայտնեց, որ վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, միշտ քննադատության էր ենթարկում վարչապետերին, երբ նրանք բացակայում էին հարցուպատասխանից, մասնավորապես` 2017-ի հոկտեմբերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ, եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրն ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող: Այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը` որպես նախագահող, մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին: Նիկոլ Փաշինյանը, մոտենալով խոսափողին, հայտարարել էր, թե դահլիճում «հերյուրանքներ» են տարածվում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը բացակայում է կառավարության հետ հարցուպատասխանից, նա ժպտալով նշել էր, որ ինքը չի կարող հավատալ նման «սադրիչ լուրերին» և նույնիսկ անվստահություն է հայտնում սեփական աչքերին, որոնք ակնհայտ սխալ տեղեկատվություն են փոխանցում:

«Բարի երեկո, պարո'ն վարչապետ, ուրախ ենք այսօր Ձեզ խորհրդարանում տեսնել և ուրախ ենք, որ Դուք տիրապետում եք Ձեր սահմանադրական պարտականություններին»,- ասել էր Փաշինյանը, ապա հարց էր ուղղել աշխատանքային այցով արտերկրում գտնվող վարչապետին:

Փաշինյանի այս արարքի մասին հիշեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Հարցս կցանականայի սկսել «հարգելի' պարոն վարչապետ» բառակապակցությամբ, եթե վարչապետը սահմանսդրական պարտավորությունների կատարման շրջանակում գտնվեր այս դահլիճում: Հասկանալով հանդիպման կարևորությանը` ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմերին` հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել` գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը»,- ասաց ՀՀԿ-ականը:

Խորովածի ծուխ` Օպերայում
23 Հունիսի 2018, 20:37 Խորովածի ծուխ` Օպերայում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica