Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զրուցել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. տեսանյութ
Հասարակություն

Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին. հայտնում է Вести-ն:
Պաշտոնյան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին նոր պաշտոնի կապակցությամբ և առաջարկել փոփոխություններ մտցնել ընտրական օրենսգրքում:
«Պարո'ն վարչապետ, ես ուղղակի ցանկանում եմ հավաստիացնել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է ցանկացած բարեփոխումների, որը մտադիր է իրականացնել Հայաստանը: Մասնավորապես` ես կարդացել եմ ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ձեր ծրագրերի մասին: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ԵԱՀԿ-ն, մասնավորապես` Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակը, պատրաստ են աջակցել Ձեր այդ նախաձեռնությունը»,- ասել է Գրեմինգերը:
ՀՀ վարչապետի անունից պրանկերները հետաքրքրվել են` ո՞վ է մեղավոր Մինսկի համաձայնությունների չկատարման համար: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ պատճառը կողմերի քաղաքական կամքի բացակայությունն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին:
Մանրամասն` տեսանյութում: