close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.62
GBP1638.83
EUR1558.03
RUB17.34
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բավ է ձեր աշխատանքային ճաշիկների նկարները գցեք ֆեյսբուք»

Բլոգեր

13 Հունիսի 2018, 16:50
 «Բավ է ձեր աշխատանքային ճաշիկների նկարները գցեք ֆեյսբուք»

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ մեր հայրենի կառավարությանը ոնց որ թե բավականաչափ սատար կանգնեցի երեկվա ազիզ օրով, իհարկե, իմ չափի մեջ ու իմ մութ նպատակներից ելնելով, էսօր ինձ թույլ տամ մի քիչ խանգարեմ մեր մեծամեծաց եւ նախարարաց աշխատանքը: Հարգելի մեծամեծք, ավագք, նախարարք, պետք եւ այլ իշխանք Հայոց մեծաց:

Կարծում եմ արդեն բավ է ձեր աշխատանքային ճաշիկների նկարները գցեք ֆեյսբուք, թե բա մենք սենց համեստ ուտողներ ենք, հաց-կարագ-պանիր քաղցր չայով ենք յոլա գնում, եւ այլն: Իհարկե, բոլորիդ բարի ախորժակ, բայց, անկեղծ ասած ձեր զուտ ֆիզիոլոգիական պրոցեդուրաները, ոչ էլ նրանց համեստության աստիճանը կամ ոճաբանությունն առանձնապես հետաքրքիր չեն: Մի անգամ դրեցիք, հասկացանք, պետք չի էդ նույն հնարը բազմացնել՝ անճաշակության աստիճան: Սենց թե նենց ոչ ոք չի կասկածում, որ դուք եկել եք գռփելու, թալանելու կամ "ուտելու": Էդ իմաստով բոլորը հանգիստ են: Մնացած բաները լավ լինեն:

Հ.Գ. Մանավանդ, որ կերածներդ էլ եսիմ ինչ չի: Գոնե մի կարգին, հավեսին, մարդավարի ուտեիք, թե չէ տրուբըչկայով չայիկ, եսիմ ինչ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica