close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2018
+21°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը վճռեց` Սեֆիլյանն ազատ կարձակվի

Իրավունք

13 Հունիսի 2018, 14:54
 Դատարանը վճռեց` Սեֆիլյանն ազատ կարձակվի

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ մասնակի բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռն ու 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: Դատարանը միաժամանակ բավարարեց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը  և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինեց պատգամավորների անձնական երաշխավորագրով ազատ արձակելով: Դատարանը տեղեկացրեց, որ Սեֆիլյանի համար երաշխավորագիր ներյկայացրած պատգամավորներից յուրաքանչյուրի կողմից դատարանի դեպոզիտ հաշվին 500.000 ՀՀ դրամ վճարումից հետո Սեֆիլյանն ազատ կարձակվի կալանքից:

Սեֆիլյանի համար երաշխավորագիր են ստորագրել ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդևան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի` մարտի 20-ի դատավճռով Սեֆիլյանը մեղավոր էր ճանաչվել հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու համար և դատապարտվել 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ժիրայր Սեֆիլյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից, կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:

Բացի այդ` 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում Սեֆիլյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցրել:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica